ՆԳՆ. Ընդդիմության կողմից կազմակերպված ցույցի պատճառով, մայրաքաղաքի տարբեր թաղամասներում երթևեկությունը սահմանափակ է
ՆԳՆ. Ընդդիմության կողմից կազմակերպված ցույցի պատճառով, մայրաքաղաքի տարբեր թաղամասներում երթևեկությունը սահմանափակ է

Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, ընդդիմության կողմից կազմակերպված ցույցի պատճառով Ռուսթավելու պողոտայում արգելված է ավտոմեքենաների երթևեկությունը՝ Փոստի նախկին շենքից Ազատության հրապարակի ուղղությամբ:

Տրանսպորտը չի կարողանում երթևկել նաև Ռուսթավելու պողոտան հարող փողոցներով. Ինգորողվայի, Լեսյա Ուկրաինայի, Սուլխա-Սաբայի, Զուբալաշվիլի եղբայրների, Ապրիլի 9-ի, Անտոն Փուրցելաձեի, Արչիլ Ջորջաձեի և Չիտաձեի փողոցներով: Համապատասխանաբար, ավտոմեքենաները երթևեկում են այլընտրանքային երթուղիներով:

Տրանսպորտի հոսքի անվտանգ տեղաշարժը վերահսկում են պարեկային ոստիկանության աշխատակիցները:

Անհրաժեշտության դեպքում, վարորդները պարեկ-տեսուչներից ստանում են լրացուցիչ հրահանգ: