ՆԳՆ-ը թմրահանցանքի մեղադրանքով ձերբակել է 29 հոգու
ՆԳՆ-ը թմրահանցանքի մեղադրանքով ձերբակել է 29 հոգու

Կենտրոնական քրեական վարչության և Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, մի քանի օր տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Գանմուխուրի գյուղում Էլեկտրոնային երաժշտության փառատոնի ժամանակ թմրամիջոցներ անօրեն գնելու, պահելու և իրացնելու մեղադրանքով ձերբակալել են Իրանի Հանրապետության հինգ և Վրաստանի երկու քաղաքացու,- այս մասին մամլո ասուլիսին հայտարարել է ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի կազմակերպված հանցանքի դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար Մամուկա Ճելիձեն:

Իրավապահները ձերբակալվածների անձնական և ժամանակավոր բնակելի տներից առգրավել են տարբեր տիպի թմրանյութ:

Սամեգրելու-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, ինչպես նաև Գանմուխուրի գյուղում, էլեկտրոնային երաժշտության փառատոնին թմրանյութերի անօրեն գննման մեղադրանքով ձերբակալել են 15 հոգու: