ՆԳՆ-ը տեղեկություն է տարածում Թելավիի կարանտինային տարածքում մահացած անձի մասին
Ներքին գործերի նախարարությունը տեղեկություն է տարածում Թելավիի կարանտինային տարածքում մահացած անձի մասին:
«Ներքին գործերի նախարարության Կախեթիի ոստիկանության դեպարտամենտը Թելավիում, կարանտինային տարածքում տղամարդու մահվան փաստով հետաքննություն է սկսել ՔՕ-ի 115-րդ հոդվածով:
Անցկացված քննչական միջոցառումներով այս պահին պարզվում է, որ Թելավիի հյուրանոցներից մեկում, որը վերածված է կարանտինային տարածքի, 1991 թվականին ծնված Գ.Գ.-ին հյուրանոցի անձնակազմը հայտնաբերել է մահացած: Նշված անձը սեպտեմբերի 24-ին Ֆրանսիայից վերադարձել է Վրաստան, որից հետո տեղափոխվել է Թելավիի կարանտինային տարածք:
Մահացածը տեղափոխվել է փորձաքննության»,- հայտարարում են ՆԳՆ-ում: