ՆԳՆ-ը տեղեկություն է տարածում անչափահասների պոռնկագրությունը որոշ կայքէջերում հասանելի լինելու հարցի վերաբերյալ
Ներքին գործերի նախարարությունն արձագանքել է անչափահասների պոռնկագրությունը պատկերող ֆոտո և վիդեո նյութը որոշ կայքէջերում հասանելի լինելու հարցին:
Ինչպես ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ, կայքէջերը, որտեղ այս պահի դրությամբ հավանաբար հրապարակված են Վրաստանի քաղաքացի անչափահասների լուսանկարները, դրանց դոմենները Վրաստանում չեն գրանցված, որը շատ է բարդացնում նշված նյութն արգելափակելու հնարավորությունը:
«Լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկություն, որ 2019 թվականին, ներքին գործերի նախարարության կողմից անցկացված հետաքննության շրջանակներում ձեռքբերված նյութը հասանելի տարբեր կայքէջերում:
Նշված գործով ձեռքբերված ապացույցներով պարզվել է, որ Վրաստանի տարածքում անչափահասների մասնակցությամբ պոռնկագրության նյութերը պատրաստվում էին որոշ ժամանակի ընթացքում, իսկ դրա հետագա իրացումն իրականացվում էր համացանցով, որը նպաստել է մեծ ծավալով ֆոտո-վիդեո նյութի տարածմանը:
Կայքէջերը, որտեղ այս պահի դրությամբ հավանաբար հրապարակված են Վրաստանի քաղաքացի անչափահասների լուսանկարները, դրանց դոմենները Վրաստանում չեն գրանցված, որը շատ է բարդացնում նշված նյութն արգելափակելու հնարավորությունը:
Տվյալ դեպքում, նյութը, որը ցուցադրվել է հեռուստատեսության եթեր հեռարձակված ռեպորտաժում, վերբեռնվել է արտասահմանյան կայքէջեր, որոնք հավանաբար վաճառվել են մինչև հետաքննության մեկնարկը կամ դրա ընթացքում:
Չնայած նշված բարդություններին, միջազգային ոստիկանության համագործակցության շրջանակներում, արտասահմանցի իրավապահ մարմինները մշտապես տեղեկացված են վերոնշյալ հարցերի մասին»,- ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: