ՆԳՆ-ը տարածում է Գորիում աղջկա սպանության մեջ մեղադրյալի ձերբակալման տեսագրությունը
Ներքին գործերի նախարարությունը տարածում է Գորիում աղջկա սպանության մեջ մեղադրյալի ձերբակալման և քննչական գործողությունների տեսագրությունը:
9-ամյա աղջկա սպանությունը գործած անձը ձերբակալված է: Մեղադրյալին ձերբակալել են տաք հետքով անցկացված քննչական գործողությունների արդյունքում:
«ՆԳՆ-ի կազմում ստեղծված հատուկ խմբի և Շիդա Քարթլիի շրջանային ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցների կողմից, տաք հետքով անցկացված օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցանք գործող անձը՝ Ի.Ն.-ն:
Օպերատիվ միջոցառումների արդյունքում, ինչպես նաև երթուղին պարզելու հիման վրա, որով երեխան տեղաշարժվում էր, մանրամասն ուսումնասիրվել է յուրաքանչյուր բնակարան, որտեղ հայտնաբերել են կասկածելի հետք: Ինչպես նաև նշանակվել է համապատասխան փորձաքննություն»,- հայտարարում են ՆԳՆ-ում:
Ներքին գործերի նախարարությունը Գորիում տեղի ունեցած փաստի շուրջ հետաքննություն է սկսել անչափահասի նկատմամբ դիտավորյալ կերպով ծանր հանգամանքներում կանխամտածված սպանության հոդվածով:
Գորիում, Լիախվի գետի ափին 9-ամյա աղջկան հայտնաբերել էին մահացած:
Ընտանիքի անդամների խոսքով, երեխայի մարմնի վրա կան բռնության հետքեր: