Ներքին գործերի նախարարությունում ունենք դիրքորոշում, որ մեր կառույցում քննչական բաղադրիչը պետք է լինի որոշ չափով էլիտա,- այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան՝ «Քննչական համակարգի բարեփոխումը» թեմայով կոնֆերանսին:
Նրա գնահատմամբ, դա պետք է լինի ինտելեկտուալ միջուկ, որը պետք է ապահովի ոստիկանական գործունեության բարձր որակը, օպերատիվ և շրջանային ուղղությունների համատեղ աշխատանքի հիման վրա:
Գախարիայի խոսքով, սկզբունքորեն փոխվում է ՆԳՆ-ում աշխատանքի ընդունման ձևը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ ևս մեկ կարևոր փոփոխությունն է ՆԳՆ-ում աշխատանքի ընդունման ձևը, որ կլինի սկզբունքորեն փոխված: Այս գործընթացն արդեն սկսվել է: Կունենանք հարթակ, որի վրա կընթանան քննարկումներ»,- դիմել է նախարարը կոնֆերանսի մասնակիցներին:
«Ռեդիսոն բլու Իվերիա» հյուրանոցում Եվրամիության քրեական արդարադատության աջակցության նախագծի օժանդակությամբ ներքին գործերին նախարարությունն անցկացրել է «Քննչական համակարգի բարեփոխումը» խորագրով կոնֆերանս: Կոնֆերանսը բացել է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան: