ՆԳՆ-ը ոստիկանական ռեժիմի շրջանակներում ձերբակալել է 69 մարդու (տեսանյութ)
Ներքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 22-23-ին Վրաստանի մասշտաբով իրականացվող ոստիկանական ռեժիմի կապակցությամբ տարածել է հայտարարություն:
«Միջոցառման շրջանակներում ձերբակալված է 69 մարդ, այստեղից 32-ը ենթարկվել են քրեական պատասխանատվության: Գրանցվել է անօրեն զենք կրելու վեց, թմրանյութեր պահելու 12 և մանր խուլիգանության ու ոստիկանությանը չենթարկվելու 37 դեպք:
Բացի այդ ոստիկանների կողմից հայտնաբերվել է չորս հետախուզվող:
Առգրավվել է տարբեր տեսակի թմրանյութ, զենք/զինամթերք, ինչպես նաև կամավոր կերպով քաղաքացիները հանձնել են զենք:
Ոստիկանական ռեժիմի շրջանակներում ընդհանուր առմամբ ստուգվել է 36 330 մարդ»,- ասված է հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan