Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները 2019 թվականի հունիսի 20-21-ին խորհրդարանի առջև զարգացած իրադարձությունների հետ կապված, դատավորի որոշման հիման վրա խմբային բռնության կազմակերպման, ղեկավարության և դրան մասնակցության փաստով ձերբակալել են ևս երկու անձի:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, հետաքննությամբ պարզվել է, որ ձերբակալվածները խորհրդարանի հարակից տարածքում զարգացած իրադարձությունների ժամանակ մասնակցում էին խմբային բռնությանը, ոստիկանների վրա հարձակմանը և կազմակերպված ձևով, գրոհով փորձում ներխուժել խորհրդարանի շենք:
Հատկանշական է, որ ցույցին խմբային բռնության կազմակերպման, ղեկավարելու և դրանց մասնակցելու մեղադրանքով պատասխանատվության է ենթարկվել 19 անձ, այդ թվում՝ խորհրդարանի անդամ Նիկանոր Մելիան:
Նրանց տեղեկությամբ, ներքին գործերի նախարարությունն ինտենսիվ շարունակում է հետաքննությունը հունիսի 20-21-ին խորհրդարանի առջև տեղի ունեցածի իրադարձությունների շուրջ՝ Վրաստանի ՔՕ-ի 225-րդ և 315-րդ հոդվածներով: