ՆԳՆ-ը չորս ամսում առգրավել է 18 կիլոգրամ թմրանյութ և պատասխանատվության է ենթարկվել 754 անձի
ՆԳՆ-ը չորս ամսում առգրավել է 18 կիլոգրամ թմրանյութ և պատասխանատվության է ենթարկվել 754 անձի

Իրավապահները վերջին չորս ամսում, ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև ապրիլի 24-ը երկրի ողջ մասշտաբով տարբեր ժամանակ անցկացված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, անօրեն շրջանառությունից առգրավել են 18 կիլոգրամ թմրանյութ, տարբեր տիպի հոգեմետ նյութեր,- այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի կազմակերպված հանցանքի դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար Մամուկա Ճելիձեն՝ այսօր անցկացված ճեպազրույցին:

Նույն ժամանակահատվածում թմրահանցանքի համար պատասխանատվության է ենթարկվել 754 մարդ:

Նրա տեղեկությամբ, ներքին գործերի նախարարության աշխատակիցները թմրահանցանքի համար ձերբակալել են Իրանի վեց քաղաքացու: