ՆԳՆ-ը բացել է կիբերհանցանք - Ձերբակալվածները «Սաքարթվելոս բանկիի» և «ԹիԲիՍի բանկիի» նման կայքէջէերի օգնությամբ խաբեությամբ տիրանում էին գումարների (վիդեո)
Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի և Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները, համատեղ անցկացված ինտենսիվ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, Թուրքիայի Հանրապետության երկու և Վրաստանի մեկ քաղաքացու կիբերհանցանքի համար ձերբակալել են Թբիլիսիում,- այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Մամուկա Ճելիձեն:
«Ձերբակալվածները մեղադրվում են համակարգչային համակարգ անօրեն ներխուժելու, համակարգչային տվյալներն անօրեն կիրառելու, մասնավոր հաղորդակցությունների գաղտնիքը խախտելու և գողության մեջ:
Նրանց գործած հանցանքը ենթադրում է 2-ից 10 տարվա ազատազրկում:
Հետաքննությամբ բացահայտվել է, որ մեղադրյալները նախնական մշակված հանցավոր սխեմայով անօրեն տիրանում էին քաղաքացիների բանկային տվյալներին և նշված տվյալներն օգտագործելով անօրեն սեփականացնում քաղաքացիներին պատկանող գումարները:
Մասնավորապես, նշված անձինք «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գովազդի տեսքով պարբերաբար տեղադրում էին կայքէջեր, որոնք արտաքնապես նման էին «Սաքարթվելոս բանկիի» և ԹիԲիՍի բանկիի» ոնլայն-բանկինգի կայքեջերին: Այդ կայքէջերի միջոցով նրանք բաժանորդներին առաջարկում է տարբեր տիպի ծառայություններ և խաբեությամբ տիրանում քաղաքացիների բանկային տվյալներին:
Նշված գործողությամբ այս անձինք քաղաքացիներին հասցրել են մոտ 200 000 լարիի ֆինանսական վնաս»,- հայտարարում են ՆԳՆ-ում: