ՆԳՆ-ը ավտոմեքենաներից մարտկոց և անվադողեր գողանալու համար ձերբակալել է երկու անձի
Նախկինում գողության համար դատապարտված 1996 թվականին ծնված Ջ.Ի.-ն և նրա եղբայրը՝ 1994 թվականին ծնված Բ.Ի.-ին ձերբակալել են Քութաիսիում և Սամտրեդիայում խմբավորված գողություն գործելու մեղադրանքով,- այս մասին տեղեկություն է տարածում ներքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, հանցանքը ենթադրում է 4-ից 7 տարվա ազատազրկում:
«Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները ընթացիկ տարվա հունվարի 29-ին Սամտրեդիայում, ավտոկայանի հարակից տարածքում քաղաքու պատկանող ավտոմեքենայից գողացել են մարտկցով, հինգ անվադող և տարբեր սարքավորումներ, իսկ Քութաիսիում, Ռուսթավելու փողոցում բնակվող քաղաքացու ավտոմեքենայից մեկ անվադող: Ոստիկանությունը ձերբակալվածների բնակարանը խուզարկելիս առգրավել է գողացված իրերը: Երկու ձերբակալվածներն էլ ճանաչում են իրենց մեղքը»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում: