ՆԳՆ-ը արձանագրել է «կովիդ 19»-ի դեմ կարգավորումների խախտման 984 փաստ
ՆԳՆ-ը արձանագրել է «կովիդ 19»-ի դեմ կարգավորումների խախտման 984 փաստ

Ներքին գործերի նախարարությունը բացահայտել է, «կովիդ 19»-ի դեմ պայքարի նպատակով գործող կարգավորումների խախտման 984 փաստ:

«Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, իրավախախտումների բոլոր փաստերի վրա արձագանքել են օպերատիվ:

Իրավապահների կողմից իրականացրած մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամում երկրի ամբողջ տարածքում արձանագրվել է հաստատված սահմանափակումների շրջանակներում գործող կարգավորումների խախտման 984 դեպք:

Ոստիկանությունը վարչական իրավախախտումների օրենսգրքի 42 (10)-րդ հոդվածի խախտման համար տուգանել է 79 ֆիզիկական անձի:

Տուգանված անձանց միջև են նաև այնպիսիները, ովքեր խախտել են ժամը 21:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում տեղաշարժման սահմանափակման կարգը:

Բացի այդ, 24 ժամվա ընթացքում շնչադիմակ կրելու կարգը խախտելու համար, վարչական իրավախախտումների օրենսգրքի 42 (11)-րդ հոդվածի համաձայն տուգանվել է 1 905 անձ»,- հայտարարել են ՆԳՆ-ում:

«Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են կատարել հասարակական առողջության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջները: Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր հանրային պատասխանատվություն և ենթարկվել գործող կանոնակարգերին», – հայտարարում են ՆԳՆ-ում:

Շնչադիմակ կրելու կարգի խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և տուգանքի՝ 20 լարիի չափով `վարչական օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն:

Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և ֆիզիկական անձը տուգանվում է 2 000, իսկ իրավաբանական անձը 10 000 լարիով: Կրկնվելու դեպքում նախատեսում է քրեական պատասխանատվություն»,- հայտարարել են ՆԳՆ-ում: