ՆԳՆ. Ձերբակալված է 27 անձ, ֆիլմի ցուցադրության ժամանակ 4 միջադեպի շուրջ ընթանում է հետաքննություն
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, նոյեմբերի 8-ին, «Եվ մենք պարեցինք» ֆիլմի պրեմիերան տապալելու համար անցկացված բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 27 անձ, 4 միջադեպի շուրջ ընթանում է հետաքննություն:
Իրավախախտման փաստով ձերբակալված 27 անձանցից 24-ին կալանավորել են Թբիլիսիում, 3-ին՝ Բաթումիում:
Իրավապահները շարունակում են օպերատիվ-քննչական միջոցառումները: