ՆԳՆ. «Դարյալի» սահմանային անցակետում ուղևորահոսքը զգալիորեն նվազել է, ինչպես նաև նվազել է Ռուսաստանի քաղաքացիների կողմից Վրաստանի բոլոր սահմանային անցակետերում ուղևորների թիվը
ՆԳՆ. «Դարյալի» սահմանային անցակետում ուղևորահոսքը զգալիորեն նվազել է, ինչպես նաև նվազել է Ռուսաստանի քաղաքացիների կողմից Վրաստանի բոլոր սահմանային անցակետերում ուղևորների թիվը

«Դարյալի» սահմանային անցակետում ուղևորահոսքը զգալիորեն նվազել է, ինչպես նաև նվազել է Ռուսաստանի քաղաքացիների կողմից Վրաստանի բոլոր սահմանային անցակետերում ուղևորների թիվը,- հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ն։

«Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ակտիվորեն հրապարակում է տվյալներ Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան մուտք գործող քաղաքացիների վերաբերյալ՝ ելնելով հանրային բարձր հետաքրքրությունից։

«Դարյալի» սահմանային անցակետում ուղևորահոսքը զգալիորեն նվազել է: Նվազել է նաև Վրաստանի բոլոր սահմանային անցակետերում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից սահմանային անցումների թիվը։ Մասնավորապես, սեպտեմբերի 29-ի ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 10:00-ն բոլոր սահմանային անցակետերով Վրաստանի սահմանը հատել է Ռուսաստանի Դաշնության 6 109 քաղաքացի, իսկ ժամը 10:00-ից Վրաստանի տարածքը լքել է 5 186 քաղաքացի: Սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 29ի ժամը 10:00-ն մուտք է գործել 9 642, իսկ դուրս է եկել 5 448 քաղաքացի։

Միաժամանակ «Դարյալի» սահմանային անցակետում բեռնատարների և մարդատար ավտոմեքենաների փոխադրումները վերադարձել են սովորական ռեժիմի, ինչի արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է վերջին օրերին ընդհատված տարանցիկ երթեւեկությունը։

Հետագայում ՆԳՆ-ն կշարունակի ակտիվորեն հրապարակել ուղեւորահոսքի վիճակագրությունը և իրազեկել հանրությանը»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։