ՆԳՆ. «Դարյալի» սահմանային անցակետում իրավիճակը լիովին վերահսկվում է համապատասխան ստորաբաժանումների կողմից, այս փուլում սահմանը փակելու կամ այլ միջոցներ ձեռնարկելու կարիք չկա
Վրաստանի ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը «Դարյալ» սահմանային անցակետում, այս փուլում սահմանը փակելու կամ այլ միջոցներ ձեռնարկելու կարիք չկա,- նշված է ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
«Հասարակության բարձր հետաքրքրությունից ելնելով` ցանկանում ենք հանրությանը տեղեկատվություն տրամադրել սահմանային ներգաղթի վերահսկողության «Դարյալ» ծառայությունում տիրող իրավիճակի մասին։ Հունիսի 24-ի դրությամբ սահմանային անցակետում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Այս ժամանակի տվյալներով՝ որեւէ ուղղությամբ ուղեւորահոսքի եւ տրանսպորտային միջոցների հոսքի աճ չկա։ Իրավիճակը լիովին վերահսկվում է ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից, ստեղծված իրավիճակը վերլուծվում է, և այս փուլում սահմանը փակելու կամ այլ միջոցներ ձեռնարկելու կարիք չկա»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։