ՆԳՆ. Բորջոմիի կիրճում հրդեհի հիմնական օջախները մարվել են
ՆԳՆ. Բորջոմիի կիրճում հրդեհի հիմնական օջախները մարվել են

Բորջոմիի մունիցիպալիտետում ՆԳՆ ստորաբաժանումների կողմից հրդեհների տեղայնացման և լուծարման աշխատանքները ողջ գիշեր ակտիվ ընթացքի մեջ են եղել։

ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ այս պահին հրդեհի հիմնական մասը մարվել է, աշխատանքներ են տարվում ակտիվ օջախների ուղղությամբ։

«Հրդեհի մարման գործընթացին շարունակում են մասնակցել ՆԳՆ, ՊՆ, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տարբեր գերատեսչությունների աշխատակիցները, ինչպես նաև բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայությունների աշխատակիցները։

Առավոտից իրենց աշխատանքը վերսկսել են նաև սահմանային ոստիկանության ուղղաթիռները և Թուրքիայի Հանրապետության հատուկ հրշեջ ինքնաթիռները», – հայտնել են ՆԳՆ-ից։