ՆԳՆ. Բաթումիում ցույցի ժամանակ բերման ենթարկված 25 անձանցից երկուսը ստորագրության հիման վրա ազատ են արձակվել, մյուս ձերբակալվածները տեղափոխվել են ժամանակավոր կալանավայր
Բաթումիում Աջարիայի կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ իրավապահները վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ և 166-րդ հոդվածներով բերման են ենթարկել 25 մարդու,- ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Նրանց փոխանցմամբ՝ ձերբակալվածներից երկուսը ստորագրության դիմաց ազատ են արձակվել, իսկ մյուս ձերբակալվածները տեղափոխվել են ժամանակավոր կալանավայր։
Գերատեսչության տվյալներով՝ երեկ երեկոյան Բաթումիի փողոցներում մեկնարկած հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հավաքվածների իրավունքները և հասարակական կարգի անվտանգությունը պաշտպանելու համար։
«Իրավապահներն ապահովեցին ցուցարարների երթը անվտանգության առավելագույն միջոցներով։
Ավելի ուշ ցուցարարները վրաններ են տեղադրել Աջարիայի կառավարության շենքի դիմաց և արհեստականորեն փակել ճանապարհը։ Օրենքի լրիվ պահպանմամբ հավաքվածների մեծ թվի պատճառով ոստիկանությունը սահմանափակեց Բաթումիի փողոցների երթևեկությունը, իսկ երբ ցուցարարների թիվը պակասեց, հասարակական կարգն ու երթևեկությունն ապահովելու համար այլևս անհրաժեշտ չէր փակել ճանապարհը։
Չնայած ոստիկանների բազմաթիվ կոչերին ու զգուշացումներին՝ ցուցարարները չեն ենթարկվել ճանապարհը մաքրելու ՆԳՆ ներկայացուցիչների օրինական պահանջին, շարունակել են իրենց անօրինական գործողությունները, որից հետո ձերբակալվել են։
Ձերբակալվածներից երկուսը ստորագրության դիմաց ազատ են արձակվել, իսկ մյուսները տեղափոխվել են ժամանակավոր կալանավայր»,- ասվում է հաղորդագրությունում։