ՆԳՆ. Ավագանու պատգամավորներից մեկի և նրան ուղեկցող անձանց առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել խմբակային բռնության հոդվածով
ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության Գլդանի-Նաձալադևի գլխավոր վարչությունում ստացված հաղորդման հիման վրա՝ Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատգամավորներից մեկի և նրան ուղեկցող անձանց առողջությանը վնաս պատճառելու փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է խմբակային բռնություն,- ասված է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Ըստ ՆԳՆ տեղեկատվության՝ հաղորդման հիման վրա տեղում ժամանած իրավապահները հայտնաբերել են մի քանի անձանց՝ մարմնի վրա տարբեր վնասվածքներով, այդ թվում՝ արյունահոսությամբ։ Նշված անձինք տեղափոխվել են բուժհաստատություն։
«Դեպքից անմիջապես հետո Գլդանիում հավաքված վիրավորների ընկերները խոչընդոտել են իրավապահներին իրենց պարտականությունների կատարմանը, բանավոր և ֆիզիկական բռնության են ենթարկել նրանց և դիմադրություն ցույց տվել, ինչի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել երեք անձի։
Բախման հետևանքով ոստիկանության ծառայողները մարմիններին տարբեր աստիճանի վնասվածքներ ունեն։
Նշենք, որ հիվանդանոցում տեղաբաշխված անձինք հրաժարվել են քննչական գործողությունների շրջանակում բուժհաստատություն եկած իրավապահների հետ հարցաքննությունից և բացատրել, որ ցուցմունք կտան դատարանում։
Փաստերի առնչությամբ նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ»,- ասված է հաղորդագրությունում։