ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության այն քաղաքացուն, ով որոնվում էր Ինտերպոլի կարմիր շրջաբերականով

11:01, 28.03.2025

Վրաստանի Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Թ. Է.-ին (ծնված՝ 1990 թ.), ով Ինտերպոլի կարմիր շրջաբերականով փնտրվում էր մի շարք ծանր հանցագործությունների համար։

Թ. Է.-ն Թուրքիայի Հանրապետության կողմից որոնվում էր սպանության, սպանության փորձի, զինված կողոպուտի, ապօրինի զենքի վաճառքի, գողության և կազմակերպված հանցավոր խմբին անդամակցելու մեղադրանքով։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը հատել է Վրաստանի սահմանը դեռ այն ժամանակ, երբ նրա նկատմամբ միջազգային հետախուզում դեռ չէր հայտարարված։

Իրավապահների կողմից իրականացված ինտենսիվ քննչական գործողությունների արդյունքում հաջողվել է պարզել հանցագործի գտնվելու վայրը և նրան ձերբակալել։

Նմանատիպ