ՆԳՆ. Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը պատրաստ է զբոսաշրջային սեզոնին
ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը պատրաստ է 2023 թվականի ամառային սեզոնին: Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին անձամբ է ծանոթացել Բաթումիում զբոսաշրջային սեզոնի նախապատրաստական աշխատանքներին և փրկարարներին մաղթել հաջողություն։
Սեզոնի բացման արարողությանը մասնակցել են Աջարիայի կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավարի տեղակալները, Բաթումիի քաղաքապետ Արչիլ Չիքովանին և հրշեջ-փրկարարական ուժերի վարչության պետերը։
«Միջոցառման շրջանակներում Սև ծովի ափին ցուցադրվել է ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային հատուկ տեխնիկա։
Պաշտոնական արարողության ավարտից հետո տեղում կազմակերպվել է ջրափրկարարական գործողության մոդելավորում, որում անձնակազմի հետ ընդգրկված է եղել հատուկ տեխնիկա»,- նշվում է ՆԳՆ տեղեկատվության մեջ։