ՆԳՆ. Անվտանգության միջոցառումներից ելնելով, 112-ը նախազգուշական հաղորդագրություններ է ուղարկում Գուրիայի շրջանի շրջակայքի քաղաքացիներին
Անվտանգության միջոցառումներից ելնելով, ՆԳՆ «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոնը նախազգուշական հաղորդագրություններ է ուղարկում Գուրիայի շրջանի հարակից տարածքում գտնվող քաղաքացիներին,- նշված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը կոչ է անում շրջանի բնակչությանը զերծ մնալ տեղաշարժից և տեղում ենթարկվել ՆԳՆ ներկայացուցիչների ցուցումներին։
«Գուրիայի շրջանում առատ տեղումների պատճառով գետերի հուները վարարել են, տեղի են ունեցել սողանքներ, վնասվել են բնակելի տներ, կամուրջներ, գյուղերին կապող ճանապարհներ։
Աղետի վայրերում ներկա են ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, մոբիլիզացված է համապատասխան տեխնիկա և աշխատանքներն իրականացվում են ակտիվ ռեժիմով։
Մարզում գտնվող բնակչությանը կոչ ենք անում զերծ մնալ տեղաշարժից և տեղում ենթարկվել ՆԳՆ ներկայացուցիչների ցուցումներին։
Այս պահին փրկարարների որոնողական աշխատանքների շրջանակում Ջումաթի գյուղում հայտնաբերվել է մեկ անչափահասի դի, իսկ երկու անհայտ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։