ՆԳՆ. «Ամիրանի» կինոթատրոնի մոտ ձերբակալվել է 11 անձ
Այս պահի դրությամբ, ոստիկանությունն «Ամիրանի» կինոթատրոնի հարակից իրավախախտման փաստերով, ձերբակալել է 11 անձ,- այս մասին նշված է ներքին գործերի նախարարության տարածած տեղեկությունում:
«Ֆիլմի ցուցադրությունը տապալելու նպատակով Թբիլիսիում, Մերաբ Կոստավայի պողոտայում տեղի է ունեցել մի քանի միջադեպ: Ոստիկանությունն, այս պահի դրությամբ, ձերբակալել է 11 անձի»,- նշված է հայտարարությունում:
Նրանց տեղեկությամբ, Անա Սուբելիանիի վրա հարձակում գործելու փաստով սկսվել է հետաքննություն և ձերբակալված է նշված միջադեպի մասնակից մեկ անձ:
Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները մնում են տեղում:
Թբիլիսիում, Կոստավայի պողոտայում, «Ամիրանի» կինոթատրոնի, ինչպես նաև Բաթումիի և Թբիլիսիի այլ կինոթատրոնների մոտ ընթանում է «Վրացական քայլերի» ներկայացուցիչների և նրանց համախոհների բողոքի ցույցերը: Ցուցարարները բողոքում են վրացական ծագում ունեցող շվեդ ռեժիսոր Լևան Ակինի «Եվ մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրության դեմ: