ՆԳՆ. Ակցիան դարձել է բռնի, եթե հավաքվածները չենթարկվեն ոստիկանության օրինական պահանջներին, ոստիկանությունը կկիրառի օրենքով նախատեսված համապատասխան ուժ
Թբիլիսիում` Ռուսթավելի պողոտայում, խորհրդարանի շենքի հարևանությամբ տեղի ունեցող բողոքի ակցիան բռնի բնույթ է ստացել։ Հանրահավաքի մասնակիցների կողմից փորձ է արվել փակել խորհրդարանի մուտքերից մեկը և բռնության դեպքեր են տեղի ունեցել նախարարության աշխատակիցների նկատմամբ,- ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ ՆԳՆ-ն, որպես քաղաքացիների կարգի ու անվտանգության համար պատասխանատու գերատեսչություն, պաշտպանում է քաղաքացիների՝ Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված խաղաղ հավաքներ և ցույցեր անցկացնելու իրավունքը։
«Հանրահավաքի կազմակերպիչներին և քաղաքական առաջնորդներին կոչ ենք անում թույլ չտալ բռնության կոչեր և ապահովել, որ հանրահավաքը չդառնա բռնի։ Ակցիայի ընթացքում օրենքի ցանկացած խախտում օրենքի սահմաններում անհապաղ կկանխվի ոստիկանության կողմից։ Այն դեպքում, երբ հավաքվածները չենթարկվեն ոստիկանների օրինական պահանջին և դիմադրեն իրավապահներին, ոստիկանությունը կկիրառի օրենքով նախատեսված համապատասխան ուժ, այդ թվում՝ հատուկ միջոցներ»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։