ՆԳՆ. Աղետի էպիկենտրոն Շովիում հողազանգվածի 90 տոկոսը ստուգվել է
ՆԳՆ. Աղետի էպիկենտրոն Շովիում հողազանգվածի 90 տոկոսը ստուգվել է

Օնիի մունիցիպալիտետում, աղետի գոտում, հրշեջ-փրկարարները շարունակական որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, որոնողական աշխատանքներ են իրականացվում ինչպես աղետի էպիկենտրոնում, այնպես էլ Ռիոնի ու Չանչախա գետերի հուներում։

«Այս պահին աղետի էպիկենտրոնում գտնվող հողաանգվածի 90 տոկոսը ստուգված է։ Որոնողական աշխատանքներին ներգրավված են ինչպես կենդանի ուժ, այնպես էլ ծանր տեխնիկա։ Որոնողական աշխատանքների շրջանակում հայտնաբերվել է 25 մարդու դի, իսկ ութ հոգու որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասվում է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։

Շովիում սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: