ՆԳՆ-ը տարածել Մցխեթայում իրականացրած հատուկ գործողության տեսանյութը

ՆԳՆ-ը տարածել է պատանդ պահելու մեղադրանքով չորս մարդու ձերբակալության տեսանյութը:

Նախարարության լրատվությամբ, ՆԳՆ-ի կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի կազմակերպված հանցանքի դեմ պայքարի գլխավոր վարչության և Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, գլխավոր դատախազության հետ համագործակցելով համատեղ գործողությունների արդյունքում ձերբակալել են տարբեր ժամանակներում դատապարտված անձանց:

Հետաքննության լրատվությամբ նշված անձինք նոյեմբերի 22-ին, Թբիլիսիում՝ մետրոկայան Ախմետելիի տարածքից առևանգել են 1984 թ. ծնված քաղաքացու, որից հետո նրա ընտանիքի անդամներից պահանջել են 7000 լարի փրկագին:

Իրավապահներին հանցագործներին ձերբակալել հաջողվել է Մցխեթայում, բենզալցակայաններից մեկում:

Պանդանդության մեջ գտնվող անձը անվնաս ազատվել է:

Քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով: