ՆԳ փոխնախարարները և Թեմուր Մղեբրիշվիլին այն քաղաքացիների ընտանիքի անդամների և հարազատների հետ, որոնց հետ մինչ այժմ չի հաջողվել կապ հաստատել, մեկնել են աղետի էպիկենտրոն
13:32, 05.08.2023
Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Իոսեբ Ճելիձեն, Գիորգի Բութխուզին և Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին այն քաղաքացիների ընտանիքի անդամների և հարազատների հետ, որոնց հետ մինչ այժմ կապ չի հաստատվել, մեկնել են աղետի էպիկենտրոն։
ՆԳՆ-ից հայտնում են, որ նրանք մանրամասն տեղեկատվություն են ստացել որոնողափրկարարական աշխատանքների մասին, ծանոթացել աղետի գոտում տիրող իրավիճակին։
«Տարածքը զննելու համար օգտագործվել են դրոններ։ Երեկ տեղի է ունեցել ՆԳՆ ներկայացուցիչների և աղետի ժամանակ կորցրած քաղաքացիների ընտանիքի անդամների հանդիպումը, որի ընթացքում նրանք ցանկություն են հայտնել անձամբ տեսնել աղետի գոտում տիրող ծանր իրավիճակը։
Օնիի մունիցիպալիտետում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում աղետի գոտում հրշեջներն ու փրկարարները հայտնաբերել են 11 դի։
Անհետ կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները շարունակվում են արդեն երրորդ օրն է։ Աշխատանքում ներգրավված են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարները, ոստիկանության ստորաբաժանումները, անօդաչու թռչող սարքեր, հատուկ տեխնիկա և սահմանապահ ոստիկանության ուղղաթիռ։