ՆԳ նախարարությունում հայտարարում են, որ Գումաթիում առճակատման ժամանակ վարչական կարգով ձերբակալվել է մեկ անձ
Ներքին գործերի նախարարությունը Գումաթի գյուղում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, վարչական կարգով ձերբակալել է մեկ անձի:
Այս մասին Վրաստանի առաջին ալիքին են հայտնել գերատեսչությունում:
Գումաթիում, «Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման հակառակորդները կրկին փորձեցին անցնել երկաթյա բարիկադների մյուս կողմը, բայց իրավապահները թույլ չտվեցին դա անել, ինչը դարձավ բախումների պատճառ:
Այս պահին տեղում հանդարտ է: ՀԷԿ-ի հակառակորդները պատրաստվում են հավաքվել «Էնկա» ընկերության շինարարական բազայի մոտ առավոտյան ժամը 05:00-ին: