ՆԳ նախարարությունը գույքը վնասելու մեղադրանքով ձերբակալել է մեկ անձի
ՆԳ նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են գողության, գողության փորձի, թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահման համար դատապարտված, 1997 թվականին ծնված Ա.Մ.-ին։ Նա ձերբակալվել է գույքը հրկիզելու միջոցով վնասելու մեղադրանքով։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, ով կուսակցություններից մեկի անդամ է, այս տարվա նոյեմբերի 29-ին Ռուսթավելիի պողոտայում հանրահավաքի ժամանակ հրկիզել է տեսահսկման տեսախցիկների էլեկտրալարերը և էլեկտրամատակարարման բլոկը Խորհրդարանի շենքի սյան վրա տեղադրված Հանրային անվտանգության կառավարման կենտրոնի 112 հաշվեկշռում, ինչի հետևանքով նշված սարքը վնասվել և շարքից դուրս է եկել։
Իրավապահների կողմից ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում Ա.Մ.-ն ձերբակալվել է որպես մեղադրյալ»,- ասվում է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։
Փաստի առթիվ հետաքննություն է իրականացվում Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով։
Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 6 տարի ժամկետով։