ՆԳ նախարարի տեղակալ Ալեքսանդրե Դարախվելիձեն և Քելլի Դեգնանը ներկա են գտնվել սեռական բռնության հետաքննության դասընթացի փակման արարողությանը
ՆԳ նախարարի տեղակալ Ալեքսանդրե Դարախվելիձեն և Քելլի Դեգնանը ներկա են գտնվել սեռական բռնության հետաքննության դասընթացի փակման արարողությանը

Ներքին գործերի նախարարության քննիչների համար կազմակերպվել է մեկշաբաթյա վերապատրաստման դասընթաց սեռական բռնության հետաքննության մասին, որը կազմակերպել էր ԱՄՆ դեսպանատան հակաթմրամիջոցային և իրավապահ մարմինների միջազգային բյուրոն:

Ըստ ՆԳՆ-ի, դասընթացների ընթացքում վերապատրաստվողները տեղեկություններ են ստացել սեռական բռնության դեպքերի հետաքննության, տուժողի հարցաքննության, հետաքննության ընթացքում ապացույցների հավաքման և մշակման գործընթացի, ինչպես նաև բժշկական անձնակազմի հետ հաղորդակցության մասին և այլն:

Ուսումնական դասընթացի փակման արարողությանը ներկա էին Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելկի Դեգնանը և ՆԳ փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեն, որոնք մասնակիցներին փոխանցեցին վկայագրեր:

ԱՄՆ դեսպանը խոսեց սեռական բռնության հետաքննության կարևորության և այդ կապակցությամբ միջազգային փորձի փոխանակման մասին: ՆԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ հակաթմրամիջոցային և իրավապահ մարմինների միջազգային բյուրոյին՝ տարիների ընթացքում սերտ համագործակցության և ցուցաբերած օգնության համար: