ՆԳ նախարարի հրամանով Բաթումիում շենքի փլուզումից հետո որոնողափրկարարական միջոցառմանը ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համարը պարգևատրվել են հրշեջ-փրկարարները
ՆԳ նախարարի հրամանով Բաթումիում շենքի փլուզումից հետո որոնողափրկարարական միջոցառմանը ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համարը պարգևատրվել են հրշեջ-փրկարարները

Վրաստանի ներքին գործերի նախարարի որոշմամբ, այս տարվա հոկտեմբերի 8-ին Բաթումիում բնակելի տներից մեկի փլուզումից հետո անցկացված որոնողափրկարարական միջոցառման ժամանակ հրշեջներին պրոֆեսիոնալիզմի համար գերատեսչական մեդալներ են շնորհվել։

ՆԳՆ-ից հայտնում են, որ պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիում, Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, որին ներկա են եղել ՆԳ փոխնախարար Իոսեբ Ճելիձեն և Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին։

Միջոցառման մասնակիցները՝ հրշեջները, մեկ րոպե լռությամբ հարգել են Բաթումիում բնակելի տներից մեկի փլուզման հետեւանքով զոհված քաղաքացիների հիշատակը։

Իոսեբ Ճելիձեն և Թեմուր Մղեբրիշվիլին ևս մեկ անգամ շնորհակալություն են հայտնել հրշեջներին աշխատանքի համար և նախարարի անունից 10 հրշեջներ-փրկարարի պարգևատրել գերատեսչական մեդալներով։

Հոկտեմբերի 8-ին 426 հրշեջ-փրկարար է ներգրավվել Բաթումիում տն փլուզվելու պատճառով ընթացող որոնողափրկարարական աշխատանքներին, ովքեր 29 ժամ փրկարարական աշխատանքներ են իրականացրել: