Նեյշնլ Ջեոգրաֆիկի հետ միասին խոշորագույն Միր Քորփորեյշնը սկսում է նոր զբոսաշրջային ուղիների վրա աշխատանքը
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան հանդիպել է ամերիկյան խոշոր զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչների հետ և քննարկել ԱՄՆ֊ից, Կանադայից, Նոր Զելանդիայից զբոսաշրջիկներին Վրաստան բերելու հնարավորությունները։
Հանդիպմանը նշվել է, որ ամերիկյան խոշոր տուրօպերատոր Միր Քորփորեյշնը (MIR Corporation) որը Վրաստանում աշխատում է տարիներ շարունակ և զբոսաշրջիկների է Վրաստան բերում Ամերիկայի Միացյալ նահանգներից, Կանադայից և Նոր Զելանդիայից, նեյշնլ ջեոգրաֆիկի (National Geographic) հետ սկսում է նոր նախագիծ, որի շնորհիվ մշակվելու են ճանապարհորդական նոր ուղղություներ։