New York Times. ԱՄՆ նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ Gամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի վարկանիշները հավասար են
New York Times. ԱՄՆ նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ Gամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի վարկանիշները հավասար են

«The New York Times»-ի և «Siena College»-ի նոր հարցման համաձայն, ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատական ​​և հանրապետական ​​թեկնածուների վարկանիշները հավասար են։

Հարցման համաձայն, երկու թեկնածուներն էլ ունեն 48-48 տոկոս։ Երկու շաբաթ առաջ անցկացված հարցման ժամանակ Հարիսն ուներ 49%, իսկ Թրամփը՝ 46%։

Ինչպես գրում է ամերիկյան ազդեցիկ հրատարակությունը, այս արդյունքները «Հարիսի համար հուսալի չեն», քանի որ նախորդ ընտրություններում դեմոկրատ թեկնածուն առաջատար էր ազգային հարցումներով, սակայն ի վերջո պարտվեց ընտրություններում։

«The New York Times»-ը նշում է, որ երկու թեկնածուների վարկանիշներն էլ էապես չեն փոխվել վերջին երկու ամիսների ընթացքում՝ չնայած բանավեճին, Դոնալդ Թրամփի վրա երկու հարձակումներին և տասնյակ հանրահավաքներին յոթ «տատանվող» նահանգներում։

Այս նահանգներում անցկացված հարցումների մեծ մասը ցույց է տալիս, որ Քամալա Հարիսը և Դոնալդ Թրամփը հաղթելու հավասար հնարավորություններ ունեն։

Սակայն «Հիլ»-ի կանխատեսմամբ, հանրապետական ​​թեկնածուն նախագահական ընտրություններում հաղթելու մի փոքր ավելի մեծ շանսեր ունի, քան դեմոկրատ Հարիսը։