«New York Times». ԱՄՆ հետախուզությունն օգնում է Ուկրաինային ռուս գեներալներին լիկվիդացնելու հարցում
ԱՄՆ հետախուզությունն օգնում է Ուկրաինային վերացնել ռուս գեներալներին,- գրում է «New York Times»-ը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության աղբյուրին։
Հրատարակության համաձայն՝ ամերիկյան հետախուզությունը Ուկրաինային տեղեկատվություն է տրամադրել ռուսական ստորաբաժանումների տեղակայման մասին, ինչը թույլ է տվել ուկրաինական բանակին ոչնչացնել մի շարք ռուս գեներալների։
Ուկրաինայի իշխանությունները տեղեկատվություն են հրապարակել 12 ռուս գեներալների սպանության մասին։ Հետախուզությունը ներառում է նաև ռուսական զորքերի ենթադրյալ տեղաշարժը՝ հիմնվելով Ուկրաինայի արևելքում Մոսկվայի գաղտնի մարտական պլանի վերաբերյալ ԱՄՆ վերջին գնահատականների վրա:
Լրատվամիջոցների տվյալներով՝ պատերազմի ողջ ընթացքում ԱՄՆ-ի հետախուզական ծառայություններն օգտագործել են տարբեր աղբյուրներ, այդ թվում՝ գաղտնի և կոմերցիոն արբանյակներ՝ վերահսկելու ռուսական զորքերի տեղաշարժը: