New York Post. Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող Վրաստանն առանձնանում է ապրելու համար ցածր գներով, այս երկիրը ճաշատեսակների դրախտ է
«Վեց հիանալի և մատչելի վայր, որտեղից կկարողանաք ամբողջ աշխարհում աշխատել հեռավար»,- այս վերնագրով «New York Post»-ը հոդված է հրապարակում և անվանում 6 երկիր, որտեղ հետկովիդյան ժամանակաշրջանում արտասահմանցիներին առաջարկում են աշխատել հեռավար: Վրաստանի հետ միասին ցանկում են նաև Գերմանիան, Էստոանիան, Չիլին, Բարբադոսը և Կոստա-Ռիկան:
Հոդվածի վրացերեն թարգմանությունը տարածում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության զբոսաշրջության ազգային վարչությունը:
«Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող Վրաստանն առանձնանում է ապրելու համար ցածր գներով, այս երկիրը ճաշատեսակների դրախտ է, Վրաստանը Համաշխարհային բանկի վարկանիշում բիզնես վարելու պարզության առումով վեցերորդ հորիզոնականում է»,- գրում է հոդվածի հեղինակը և ընթերցողին տեղեկություն փոխանցում Թբիլիսիի պատմական թաղամասերում անշարժ գույք գնելու և վարձակալելու գների մասին:
Վրաստանի կառավարությունը նոր նախագծի շրջանակներում հեռավար աշխատել ցանկացող միջազգային այցելուներին տալիս երկրում ավելի քան 6 ամիս գտնվելու իրավունք: