Ներում չեմ շնորհում քաղբանտարկյալներին, հայտարարում եմ ամբողջ պատասխանատվությամբ՝ այսօր Վրաստանում չկան քաղբանտարկյալներ. Սալոմե Զուրաբիշվիլի

20:35, 15.05.2020

Ներում չեմ շնորհում քաղբանտարկյալներին, հայտարարում եմ ամբողջ պատասխանատվությամբ՝ այսօր Վրաստանում չկան քաղբանտարկյալներ: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով որոշում է կայացրել ներում շնորհել Գիգի Ուգուլավային և Իրակլի Օքրուաշվիլին:

«Որոշում եմ կայացրել ներում շնորհել Ուգուլավային և Օքրուաշվիլուն: Նախքան նրանց ներման ուժի մեջ մտնելը, ես կցանկանայի դիմել հասարակությանը, ում համար իմ ներկայիս որոշումը հեշտությամբ չի ընկալվի և գուցե ինձ չների էլ: Նախքան բացատրեմ այս դժվար որոշման պատճառը, ես պետք է բոլորին բացատրեմ ներում շնորհելու իմաստը: Ես ներում չեմ շնորհում քաղբանտարկյալներին և ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում, որ այսօր Վրաստանում չկան քաղբանտարկյալներ», – հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նմանատիպ