Ներողություն և շնորհակալություն յուրաքանչյուր ոստիկանի, խոստանում եմ նրանց, որ բոլոր սադրիչ գործողությունները կլինեն քննարկված իրավական տեսանկյունից. Գիորգի Գախարիա
Ոստիկանությունը այսօր օգտագործել է իր հնարավոր զսպվածության պարտավորությունը,-այս հայտարարությունը արել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան:
Ինչպես նշել է ՆԳ նախարարը, այնտեղ որտեղ կլինի քրեական հանցանք, չնայած կարգավիճակի և պաշտոնի, կլինի համապատասխան արձագանք:
«Այսօր առավոտից հստակ սահմանված էին ուղիները, թե ով որտեղից և ինչպես պետք է երթևեկեր: Տեղեկացնեմ, որ սա շատ կարևոր միջոցառում էր մեծ քանակությամբ հյուրերով և սահմանված էին հատուկ ուղիներ, քանզի այդ ամենը անցներ խաղաղ և հանդարտ միջավայրում, այնպես ինչպես դա տեղի ունեցավ Թելավիում, այլ ոչ թե այնպես ինչպես տեղի ունեցավ Վելիսցիխեում:
Արտահայտման ազատությունը այս երկրում ազատ է և մենք հաստատում ենք դա: Այսօր այն զուգահեռ այսպես կոչված ցույցի պայմաններում, ցանկանում եմ ներողություն և շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր ոստիկանի: Խոստանում եմ նրանց, որ այսօրվանից բոլոր սադրիչ գործողություններին կտրվի իրավական կարգավիճակ, և չնայած պաշտոնի և դիրքի բոլորի հանդեպ կիրականացվեն համապատասխան միջոցառումներ:
ես խոստացել էի Նիկանոր Մելիային, որ եթե տեղ գտներ այնպիսի արարք, ինչպիսին նախկին դեպքերում, ապա արդյունքը կլիներ նույնը: Եթե Նիկանոր Մելիայի գործողություններւմ լինեն իրավական նշաններ, ապա արդյունքը կլինի համապատասխան»,-հայտարարել է Գիորգի Գախարիան:
Հեղինակ -
Edgar Barsegyan