Ներքին գործերի փոխնախարարը մասնակցել է ԵԱՀԿ նախագծի բացման արարողությանը
Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն մասնակցել է ԵԱՀԿ աջակցությամբ իրականացվող «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքար. ազգային սիմուլյացիոն ուսուցման վրա հիմնված կայուն համագործակցություն» ծրագրի բացման արարողությանը: Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ միջոցառման ընթացքում հրավիրված հյուրերին դիմել են ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն և ԵԱՀԿ-ի թրաֆիքինգի հարցերով հատուկ ներկայացուցիչ Վալիան Ռիչին։ Ալեքսանդր Դարախվելիձեն խոսել է երկրում մարդկանց թրաֆիքինգի ուղղությամբ տիրող իրավիճակի, վերջին տարիներին այս ոլորտում իրականացված կարևոր բարեփոխումների, մարտահրավերների և սիմուլյացիոն դասընթացների կարևորության մասին։ Ներքին գործերի փոխնախարարը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ-ին՝ ծրագրին ցուցաբերած աջակցության և տարիների ընթացքում արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթեց վերապատրաստման մասնակիցներին։