Ներքին գործերի նախարարությունը թրաֆիքինգի մեղադրանքով մեկ անձի է ձերբակալել
Ներքին Գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության՝ թրեֆիքինգի և ապօրինի ներգաղթի դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից իրականացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, ձերբակալվել է նախկինում թրաֆիքինգի համար դատապարտված, 1975 թվականին ծնված Վ.Ա.-ն:
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը մշակել է մարդկանց թրաֆիքինգի սխեման և նշված սխեման ավարտին հասցնելու և աշխատանքային շահագործում իրականացնելու համար հոգեբանական ճնշման և ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի ներքո կնոջը ստիպել է ողորմություն հավաքել Բաթումի քաղաքում։
Հետաքննությամբ պարզվել է նաև, որ կալանավորը լրացուցիչ եկամուտ ստանալու նպատակով հաշմանդամին խաբեությամբ Թբիլիսիից տարել է Քութայիսի, որտեղ նրան ստիպել է ողորմություն հավաքել տարբեր փողոցներում և մայրուղիներում, մինչդեռ հանցագործությամբ ձեռք բերված գումարն ամբողջությամբ իրեն է թողել։
Եթե տուժողները հրաժարվեին բավարարել ամբաստանյալի պահանջները, նրանց նկատմամբ ֆիզիկական բռնություն կկիրառվեր»,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, որը ենթադրում է երկու և ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկել։ Հանցագործությունը պատժվում է 12-ից 15 տարի ազատազրկմամբ։