Ներքին գործերի նախարարությունը թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալել է երեք օտարերկրյա քաղաքացու

11:54, 22.08.2026

Վրաստանի Ներքին գործերի նախարարության Մցխեթա-Մթիանեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են երեք օտարերկրյա քաղաքացիների՝ խմբակային մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանը և վաճառքին նպաստելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

Դեպարտամենտի տվյալներով՝ հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-րդ և 260-4-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

«Ստուգման նպատակով կանգնեցված մեքենայի խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առգրավել են «Մեթադոն» թմրանյութի մեծ քանակություն։

Ձերբակալվածների ժամանակավոր բնակության վայրի խուզարկության արդյունքում ոստիկանությունը նաև առգրավել է թմրանյութերի փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նմանատիպ