Ներքին գործերի նախարարությունը Թբիլիսիի Ժվանիա փողոցում տեղի ունեցած կրակոցների գործով ձերբակալել է մեկ անձի
Ներքին գործերի նախարարությունը Թբիլիսիի Ժվանիա փողոցում տեղի ունեցած կրակոցների գործով ձերբակալել է մեկ անձի

Ներքին գործերի նախարարությունը Թբիլիսիի Ժվանիա փողոցում տեղի ունեցած կրակոցների գործով ձերբակալել է մեկ անձի:

Ըստ առկա տեղեկությունների՝ վիրավորվել է օտարերկրյա մի քաղաքացի, ով տեղափոխվել է հիվանդանոց։

Փաստի հետ կապված այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

ՆԳՆ-ն հայտնել է, որ հետաքննությունը սկսվել է 117-րդ (առողջությանը դիտավորությամբ ծանր վնասվածք հասցնելը) և 236-րդ (ապօրինի հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գնելը, պահելը, կրելը, պատրաստելը, փոխադրելը, ուղարկելը կամ վերցնելը) հոդվածներով։