Ներքին գործերի նախարարությունը տեղեկություն է տարածում երեկ Խոբիում տեղի ունեցած սպանության մասին
ՆԳ նախարարության Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում թեժ արահետով, 1992 թվականին ծնված Զ.Ու.-ին ձերբակալել են դիտավորյալ սպանության մեղադրանքով։
Նախարարությունից հայտնում են, որ հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-ից 15 տարի ժամկետով։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, փոխադարձ վիճաբանության արդյունքում, Խոբիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում բութ առարկայի գործադրմամբ մահացու վնասվածքներ է հասցրել ծանոթին՝ 1974 թվականին ծնված Խ.Լ.-ին, ով տեղում մահացել է։
Ոստիկանությունը, ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում, Զ.Ու.-ին ձերբակալել է դեպքից անմիջապես հետո։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը ենթադրում է դիտավորյալ սպանություն»,- հայտնել են ՆԳ նախարարությունից։
Սպանությունը տեղի է ունեցել երեկ Խոբիի մունիցիպալիտետում։