Ներքին գործերի նախարարությունը Սուրամիում սպանության մեղադրանքով ձերբակալել է մեկ անձի
Ներքին գործերի նախարարության Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի դետեկտիվների վարչության և Խաշուրիի շրջանային վարչության աշխատակիցների, իրականացրած օպերատիվ-որոնողական և հետաքննչական գործողությունների արդյունքում, կանխամտածված սպանության մեղադրանքով, Սուրամիում ձերբակալել են 1970 թ. ծնված Կ.Տ.-ին:
ՆԳՆ-ի լրատվությամբ, հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը սույն թվականի մայիսի 29-ին Սուրամիում, վեճի ժամանակ որսորդական հրացանով վնասվածք է հասցրել 1959 թ. ծնված Մ.Բ.-ին, ով մահացել է հիվանդանոց տանելու ճանապարհին:
Հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածով: Հանցանքը նախատեսում է 7-ից 15 տարով ազատազրկում:
Հեղինակ -
Edgar Barsegyan