Ներքին գործերի նախարարությունը ոստիկանների վրա հարձակվելու մեղադրանքով մեկ անձի է ձերբակալել
ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում, ոստիկանների վրա հարձակվելու մեղադրանքով ձերբակալել են 1972 թվականին ծնված Դ.Լ.-ին:
«Քննությամբ պարզվել է, որ այս տարվա դեկտեմբերի 1-ին Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած ցույցի ժամանակ մեղադրյալը ՆԳՆ աշխատակիցների ուղղությամբ այսպես կոչված Մոլոտովի կոկտեյլ է նետել, ինչի հետևանքով վնասվել է նախարարության հաշվեկշռում գտնվող ջրցան մեքենան: Իրավապահների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում մեղադրյալը ձերբակալվել է Թբիլիսիում»,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։
Փաստի առթիվ հետաքննություն է իրականացվում Քրեական օրենսգրքի 353 հոդվածի առաջին մասով։ Ըստ ՆԳՆ-ի՝ հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 7 տարի ժամկետով։
«ՆԳՆ-ում, ընթացիկ գործողությունների շրջանակում, քննվում են բռնի խմբերի կողմից կատարված բոլոր հանցավոր արարքները Քրեական օրենսգրքի 187-րդ և 353-րդ հոդվածներով, որոնց շրջանակներում այս պահին չորս անձ ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է բոլոր հանցագործներին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։ Յուրաքանչյուր ապօրինի գործողության կհետևի ոստիկանության համապատասխան իրավական արձագանքը», – ասացին ՆԳՆ-ից։