Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը 2025 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ հրապարակում է տեղեկատվություն՝ բողոքի ակցիաների անցկացման պայմանների վերաբերյալ։
Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, դեկտեմբերի 21-ից 31-ը ներառյալ հավաքները պետք է լինեն առանց երթի։ Մասնակիցները պետք է բողոքը արտահայտեն Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի առջևի մուտքի աստիճանների վրա և դրանց հարակից տարածքում՝ չխանգարելով մայթով անցնող քաղաքացիների և ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը։
«2025 թվականի դեկտեմբերի 21-ից 31-ը ներառյալ Թբիլիսիում, Շոթա Ռուսթավելիի պողոտայում նախատեսվող հավաքը տեղի կունենա հետևյալ կերպ՝
Ձևը՝ կանգնած հավաք (առանց երթի),
Վայրը՝ Թբիլիսի, Շոթա Ռուսթավելիի պողոտա թիվ 8, Վրաստանի խորհրդարանի շենքի հարակից տարածք։
Սկիզբ՝ 2025 թվականի դեկտեմբերի 21-31, ժամը 19:00։
Ավարտ՝ 2025 թվականի դեկտեմբերի 21-31, ժամը 24:00։
Պատասխանատու անձ՝ Կախա Ցիղարիշվիլի։
Նախազգուշացման ներկայացման ամսաթիվ՝ 2025 թվականի դեկտեմբերի 17։
Վրաստանի Ներքին գործերի նախարարության կողմից տրված պարտադիր ցուցման համաձայն՝
Դեկտեմբերի 21-ից 31-ը ներառյալ անցկացվելիք հավաքի մասնակիցները պետք է մասնակցեն այնպես, որ չվտանգեն հասարակական անվտանգությունը և իրավակարգը, պետական մարմինների, կազմակերպությունների և հաստատությունների բնականոն գործունեությունը, տրանսպորտի և մարդկանց ազատ տեղաշարժը, ինչպես նաև այլ անձանց իրավունքներն ու ազատությունները։ Բողոքի գործողությունները պետք է իրականացվեն միայն Շոթա Ռուսթավելիի պողոտա թիվ 8 հասցեում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի առջևի մուտքի աստիճանների վրա և հարակից տարածքում՝ առանց խոչընդոտելու այլ քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժը», – ասվում է հաղորդագրության մեջ։