Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Մառնեուլիի 69-րդ թաղամասում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
ՆԳՆ-ն Մառնեուլիի 69-րդ թաղամասում տեղի ունեցածի փաստով հետաքննություն է սկսել 164-րդ պրիմա հոդվածով, որը ենթադրում է ընտրությունների կեղծիում։
Այս մասին գործակալությունը հայտնել է Վրաստանի Առաջին ալիքին։
Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Մառնեուլիում անձը քվեաթերթիկներ տեղադրում քվեատուփի մեջ։
Միևնույն ժամանակ, ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին կոչ է արել Մառնեուլիի շրջանային ընտրական հանձնաժողովին հնարավորինս արագ պարզել իրավիճակը։