Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Կիրբալի գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել Կիրբալիի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, գերատեսչությունը հետաքննությունը սկսել է սպանության և ապօրինի ազատությունից զրկելու հոդվածներով։
«Ներքին գործերի նախարարության Շիդա Քարթլիի ոստիկանության վարչության աշխատակիցները հետաքննություն են սկսել Քրեական օրենսգրքի 109-րդ և 143-րդ հոդվածներով՝ Կիրբալի գյուղի մոտ ռուսաստանյան օկուպացիոն ուժերի ներկայացուցչի կողմից Վրաստանի քաղաքացու սպանության և մեկ անձի առևանգման վերաբերյալ»,- հայտնել են ՆԳՆ-ում։
Գերատեսչության տվյալներով՝ փաստի առթիվ իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում։