Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Թբիլիսիի մետրոյում արված տեսագրությունների վերաբերյալ
ՆԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Թբիլիսիի մետրոյում նկարահանված տեսագրությունների վերաբերյալ, որում ասվում է, որ ՆԳՆ-ն նախ և առաջ դատապարտում է ցանկացած բռնություն, իսկ ոստիկանի ցանկացած բռնի գործողություն, որը կարող է ոտնահարել մարդու իրավունքները գերատեսչության համար կտրականապես անընդունելի է:
Ըստ նրանց՝ պետական տեսուչը հետաքննություն է սկսել ոստիկանի կողմից պաշտոնեական լիազորությունները բռնի կերպով չարաշահելու փաստի առթիվ։
«Այս տարվա հունվարի 24-ին լրատվամիջոցները հրապարակել էին Թբիլիսիի մետրոյում արված տեսագրություն, որտեղ երևում է ոստիկանի կողմից հնարավոր հանցագործության փաստը։ ՆԳ նախարարության գլխավոր տեսչությունը տեսանյութը հրապարակելուն պես սկսել է փաստի ուսումնասիրությունը, որի շրջանակներում ձեռք բերված նյութերն արդեն ուղարկվել են պետական տեսուչի ծառայությանը։
Պետական տեսուչը հետաքննություն է սկսել ոստիկանի կողմից պաշտոնեական լիազորությունները բռնի չարաշահելու փաստի առթիվ՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։