Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Շովիում տեղի ունեցած սողանքի հետ կապված
Հանրային կառավարման կենտրոն 112-ը մի շարք հաղորդումներ է ստացել Շովիում գտնվող «Սանսեթ շովի» հյուրանոցում սողանքի հետևանքով հողի զանգվածի փլուզման վերաբերյալ, տեղեկացնում ենք հանրությանը, որ դեպքի մասին տեղեկացված են բոլոր համապատասխան մարմինները։ Տեղում մոբիլիզացվել է համապատասխան տեխնիկա, համալրվում է լրացուցիչ տեխնիկա։ Այս մասին նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
«ՆԳՆ սահմանային ոստիկանության երկու ուղղաթիռներով դեպքի վայր են մեկնում արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարները և ոստիկանության այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Տուժածների մասին այս փուլում մանրամասն տեղեկություն չկա, առաջիկայում ձեզ կտրամադրենք հավելյալ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրությունում։