Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Կոդա-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի կապակցությամբ
Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Կոդա-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի կապակցությամբ։
Գործակալության տվյալներով՝ ընթացիկ տարվա հոկտեմբերի 24-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Կոդա-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 67-րդ կիլոմետրին Ծալկայից Կոդի գյուղի ուղղությամբ ընթացող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, որը վարել է 1979 թ.-ին ծնված Ի.Գ.-ն, վրաերթի է ենթարկել մոտակա տարածքում կայանված երկու մեքենաներից իջած չորս քաղաքացիների:
«Երեք մարդ վթարի վայրում մահացել է, իսկ չորրորդը մահացել է կլինիկայում՝ բախման հետևանքով ստացած վնասվածքների պատճառով։ Դեպքի առթիվ ՆԳՆ-ում քննություն է տարվում Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով։ Հանցագործության մեջ մեղադրվող Ի.Գ.-ն: Նա ձերբակալված է»,- ասված է ՆԳՆ հաղորդագրությունում։