Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է հետախուզման մեջ գտնվող անձի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և հրազեն ապօրինի ձեռք բերելու և պահելու մեղադրանքով
ՆԳ նախարարության Քրեական ոստիկանության կենտրոնական բաժնի և Աջարիայի ոստիկանության բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են հետախուզմքն մեջ գտնվող, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու մեղադրանքով մի մարդու։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ այս տարվա հուլիսին մեղադրյալ Ն.Մ.-ն երկու ոտքերի շրջանում դիտավորությամբ ծանր վնասվածքներ է հասցրել ընկերություններից մեկի առաքիչի՝ Տ.Ս.-ի մարմնին և թաքնվել դեպքի վայրից։
«Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ Ն.Մ.-ին որպես խափանման միջոց է կիրառվել հեռակա ազատազրկումը։ Նրա կատարած հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 7 տարի ժամկետով։ Մեղադրյալը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ»,- հայտնել են ՆԳ նախարարությունից։